Tsirani Garden-ը, որն ունի 4 հեկտար տարածք, Հայաստանի ամենամեծ և ամենակոլորիտային ընտանեկան ռեստորանն է։ Ծիրանիի 4 հեկտար տարածքում ծաղկում է ծիրանի շուրջ 300 ծառ, այստեղից էլ ծնվեց խորհրդանշական անունը։
Չնայած Երևան քաղաքին այդքան մոտ գտնվելուն՝ Ծիրանին իր հյուրերին ամբողջությամբ կտրում է քաղաքային աղմուկից և անցուդարձից՝ նրանց կարծես թե այլ իրականություն տեղափոխելով:
Ծիրանին կարողանում է ամբողջությամբ փոխանցել բնության ներդաշնակությունն ու գյուղական կյանքն իր ամբողջ գեղեցկությամբ. անվերջանալի թվացող ծառերը, տեղում թխվող հացն ու լավաշը, տնական օղու պատրաստման գործընթացի ցուցադրությունը ամբողջացնում են այդ պատկերը:
Tsirani Garden-ում մատուցվում են հայկական ավանդական ուտեստներ, որոնց հետևից գալիս են թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները: Ծիրանին ստեղծել է բոլոր պայմանները` ազգային խոհանոցի համեղ ու անփոխարինելի ուտեստներն ընտանեկան միջավայրում վայելելու համար։
Ընտանեկան միջոցառումներ
Ծիրանիում Դուք կարող եք վայելել Ձեր ընտանեկան միջոցառումները ընտանեկան միջավայրում: Կնունքները, նշանադրությունները, ընտանեկան հավաքույթները, ծնունդները և այլ տոներ անմոռանալի կանցնեն Ծիրանիում: Համեղ ճաշացանկը, բարձրակարգ սպասարկումը և բնությունը կօգնեն Ձեզ չմտածել ոչնչի մասին և վայելել Ձեր միջոցառումը:
Հարսանեկան արարողություններ
Ծիրանիում մեծ թվով սրահները թույլ են տալիս կազմակերպել թե՛ փոքր, թե՛ մեծ և շքեղ հարսանեկան արարողություններ, որոնք կատարյալ կլինեն բարձրակարգ կազմակերպչական գործընթացի, հեքիաթային պարտեզի, և համեղ ու բազմազան ճաշատեսակների շնորհիվ:
Անմոռանալի և չկրկնվող հարսանեկան արարողության համար Ձեր լավագույն ընտրությունը կլինի Ծիրանին:
Հատուկ միջոցառումներ
Ծիրանին բազմապրոֆիլություն է ցուցաբերում նաև միջոցառումների դեպքում: Ծիրանին հաճախ ունենում է սեփական միջոցառումները՝ համերգային ծրագրեր, շոու-ծրագրերեր, ավանդական տոներակատարություններ (Ամանոր, Տիառն ընդառաջ, Սուրբ Զատիկ): Ուրեմն ամեն անգամ, երբ չիմանաք, թե որտեղ նշել այս կամ այն տոնը Ծիրանի գնալը հիանալի որոշում կլինի:
10500 դրամ
2400 դրամ
25000 դրամ
3200 դրամ
9400 դրամ
2300 դրամ
2200 դրամ
10
Տարի
200
Ուտեստ
1200
Միջոցառում
50000
Գոհունակ հաճախորդներ
Use our online reservation form to book your
table in a restaurant.