grabar premyera

«Գրաբար. լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի պրեմիերայ

2010 թուականի օգոստոսի 10–ին «Ծիրանի» ՀԿ-ն Հայաստանի Ամերիկեան Համալսարանի Մանուկեան սրահում ներկայացրեց «Գրաբար. լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմը: Ֆիլմը չորս ամիսների քրտնաջան աշխատանքի արդիւնքն է, որի նպատակն է երիտասարդ սերնդին յիշեցնել այն մշակութային գանձի մասին, որը թողել են մեր նախնիները: Ֆիլմը չի քարոզում գրաբարի վերադաձը, այլ հաստատում է լեզուի կարեւորութեան իմացութիւնը: Ի վերջոյ գրաբարը մեր մշակոյթի եւ ինքնութեան ամենակարեւոր բաղադրիչն է:

Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսորն է Նարեկ Աշուղաթոյեանը, օպերատորը` Լեւոն Առաքէլեանը, պրոդիւսեր` Լիլիա Պետրոսեանը: Ֆիլմի տեւողութիւնը 18 րոպէ է, իսկ

լեզուն` հայերէն: