grabar 2

Գրաբարի (Հին հայերէն) գարնանային դպրոց

2010 թուականի ապրիլի 9-ից «Ծիրանի» ՀԿ-ն վերսկսեց գրաբարի 7 շաբաթեայ անվճար դասընթացները: Աւելի քան 140 մարդ արձագանքեց մեր հրաւէրներին:

Արդիւնքում ձեւաւորուեցին երկու ուսումնական խմբեր: Առաջին խմբում դասաւանդում էր Հայր Գարեգին Համբարձումեանը, իսկ միւս խմբում` լեզուաբան–իրաւաբան Թոմ Սամուէլեանը: Ուրախ էինք ուսանողների մեծ մասին տեսնել հին հայկական ձեռագրեր կարդալիս եւ վերլուծելիս: Այս փաստն իսկապէս շատ քաջալերող էր ոչ միայն կազմակերպիչների, այլեւ ուսանողների համար:

Յունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուսանողները ստացան իրենց աւարտական վկայականները: