grabar online schools

Գրաբարի առցանց դպրոցի մեկնարկ

2013 թուականի յուլիսի 24-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանեանի անուան թանգարան-ինստիտուտում ներկայացրեց Գրաբարի առցանց դպրոցի մեկնարկումը: Վերջինս «Ծիրանի» ՀԿ-ի նախագծերից է, որը նպատակ է հետապնդում կայքում տեղադրուած տեսահոլովակների եւ ինտերակտիւ դասընթացների միջոցով մատչելի դարձնել գրաբարի ուսուցումը: Միջոցառման ընթացքում «Ծիրանի» Խորհրդի անդամներ Նարեկ Աշուղաթոյեանը եւ Հայր Գարեգին Համբարձումեանը ներկայացրին կայքի պատրաստման եւ դրա օգտագործման եւ առհասարակ, գրաբարի իմացութեան կարեւորութեան մասին: Կայքի հասցէն է`  www.grabar.am