192547

Գրաբարի առցանց դպրոցը` ArmTab հայկական առաջին պլանշետում

2014 թուականի փետրուարի 4-ին ներկայացուեց ArmTab հայկական առաջին պլանշետը: «Ինստիգեյթ դիզայն» ընկերութեան հիմնադիր Վահագն Պողոսեանը խօսեց հայկական առաջին պլանշետում դպրոցականների համար ներառուած մի շարք ուսուցողական ծրագրերի մասին: Պլանշետում ներառուած է նաեւ Ծիրանի Մշակութային Հանգոյցի  մշակած առցանց գրաբարի ծրագիրը, որը դպրոցականներին տեսաձայնային նիւթերի միջոցով կը սովորեցնի գրաբար: Շնորհակալութիւն ենք յայտնում «Ինստիգեյթ դիզայն» ընկերութեան հիմնադիր Վահագն Պողոսեանին:

Մանրամասները`  http://news.am/arm/news/192623.html