Գրաբար

Հոկտեմբերի 17-ին Ծիրանին ներկայացրեց «Գրաբար. Լեզու Նախնեաց» ֆիլմը «Ինստիգեյթ» ընկերութեան աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում ծաւալուեց քննարկում գրաբարի շուրջ:

«Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը

Հոկտեմբերի 5-ին Արարատեան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցաւ «Գրաբարեան օրեր» ծրագրի շնորհանդէսը: Ծրագրի շրջանակում հոկտմեբերի 11-ից դպրոցներում անցկացուեցին գրաբարի ընթերցումներ, կազմակերպուեցին գրաբարի տեսադասընթացներ: «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց Ծիրանիի մշակած Գրաբարի առցանց դասընթացները, www.grabar.am կայքը:

135

Արարատեան Հայրապետական թեմը եւ Ծրանի Մշակութային Հանգոյցը  համատեղ իրականացնում են նոր նախագիծ` «Արարատեան քննարկումներ» խորագրով:Արարատեան քննարկումների «Գրաբար» խորագրով առաջին հանդիպումը տեղի ունեցաւ մարտի 7-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում:Ծրագիրը մեկնարկեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրութեամբ ու գրաբարի մասին քննարկումով:  Ֆիլմի ցուցադրութիւնից հետ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ արժանապատիւ Տ. Շահէ քահանայ  Հայրապետեանը խօսեց մեր մշակոյթում գրաբարի […]

16.02.14

2014 թուականի փետրուարի 16-ին Լոնդոնի «Հայաշէն» կենտրոնում Ծիրանիի համահիմնադիր Հայր Գարեգին Համբարձումեանը «Ծիրանի Գրաբար» ծրագրի շրջանակներում բանախօսեց հայոց ինքնութեան պահպանութեան եւ գրաբար ուսանելու կարեւորութեան մասին:

192547

2014 թուականի փետրուարի 4-ին ներկայացուեց ArmTab հայկական առաջին պլանշետը: «Ինստիգեյթ դիզայն» ընկերութեան հիմնադիր Վահագն Պողոսեանը խօսեց հայկական առաջին պլանշետում դպրոցականների համար ներառուած մի շարք ուսուցողական ծրագրերի մասին: Պլանշետում ներառուած է նաեւ Ծիրանի Մշակութային Հանգոյցի  մշակած առցանց գրաբարի ծրագիրը, որը դպրոցականներին տեսաձայնային նիւթերի միջոցով կը սովորեցնի գրաբար: Շնորհակալութիւն ենք յայտնում «Ինստիգեյթ դիզայն» ընկերութեան հիմնադիր Վահագն Պողոսեանին: […]

grabar online schools

2013 թուականի յուլիսի 24-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանեանի անուան թանգարան-ինստիտուտում ներկայացրեց Գրաբարի առցանց դպրոցի մեկնարկումը: Վերջինս «Ծիրանի» ՀԿ-ի նախագծերից է, որը նպատակ է հետապնդում կայքում տեղադրուած տեսահոլովակների եւ ինտերակտիւ դասընթացների միջոցով մատչելի դարձնել գրաբարի ուսուցումը: Միջոցառման ընթացքում «Ծիրանի» Խորհրդի անդամներ Նարեկ Աշուղաթոյեանը եւ Հայր Գարեգին Համբարձումեանը ներկայացրին կայքի պատրաստման եւ դրա օգտագործման եւ առհասարակ, գրաբարի […]

aleksandr kananian

2012 թուականի յուլիսի 1–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց «գրաբարը` որպէս դասական հայերէն լեզու» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկում: Դասախօսութիւնն անցկացուեց դասական լեզուների մասնագէտ Ալեքսանդր Քանանեանի կողմից: Հիւրը խօսեց գրաբարի կարեւորութեան, ինչպէս նաեւ դրա հետ կապուած հիմնախնդիրների մասին: Դասախօսութեանը հետեւեց ակտիւ քննարկում:

Picture 1

2012 թուականի մարտի 3-ին «Ծիրանի» ՀԿ–ն  ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնած «Արտ էքսպոյ 2012» ցուցահանդէսի շրջանակներում ներկայացրեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմը: Միջոցառման աւարտին «Ծիրանի» ՀԿ–ի նախագահ` Նարեկ Աշուղաթոյեանը խօսեց գրաբարի դասերի հետ կապուած ներկայ եւ գալիք ծրագրերի մասին:

2011 թուականի սեպտեմբերի 15–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ամերիկեան խորհուրդների գրասենեակում FLEX շրջանաւարտների համար կազմակերպեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրութիւն: Միջոցառման աւարտին «Ծիրանի» ՀԿ–ի անդամները պատասխանեցին գրաբարի վերաբերեալ շրջանաւարտների կողմից հնչեցուած հարցերին:

2011 թուականի մայիսի 14–ին «Ծիրանի» ՀԿ–ի խորհրդի անդամ հայր Գարեգին Համբարձումեանը Լոնդոնի հայութեան համար կազմակերպեց գրաբարի ուսուցման անվճար դասեր: Դասընթացի ընթացքում ցուցադրուեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմը: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեց 40 հայ: