2014

Vahan_Qochar

Մարտի 20-ին` ժամը 18։30-ին Արարատեան քննարկումների շրջանակում տեղի ունեցաւ «հայ ազգային լուսանկարչութիւնը 19-20-րդ դարերում» թեմայով բանախօսութիւն: Բանախօսը լուսանկարիչ Վահան Քոչարն է: Քննարկման ընթացքում խօսուեց 19-20-րդ դարերի հայ լուսանկարիչների, հայկական լուսանկարչութեան առանձնայատկութիւնների մասին: Արարատեան քննարկումներ ծրագիրն իրականացնում են «Ծիրանի» Մշակութային հանգոյցը եւ Արարատեան Հայրապետական թեմը:

Mshak Dproc

2014 թուականի նոյեմբերի 5–ին մեկնարկեց «Ծիրանի» Հկ-ի եւ Արարատեան Հայրապետական Թեմի հետ համատեղ կազմակերպած Մշակութային դպրոցը: Դպրոցի նպատակն էր տեսական եւ գործնական անվճար պարապմունքների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներն ու ձեռքբերումները, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներ եւ հմտութիւններ: Դպրոցի մասնակիցներն իրենց գիտելիքները գրագէտ հաղորդակցութեան եւ բանակցութեան միջոցով կարող են օգտագործել ի […]

Mediamax

Նոյեմբերի 7-ին «Ծիրանի» մշակութային հանգոյցի նախաձեռնութեամբ Ալեքսանդր Թամանեանի անուան թանգարանում ցուցադրուեցին Մեդիամաքսի կարճամետրաժ ֆիլմերը` նկարահանուած 2012 թուականին «Երեւան. XX դար» նախագծի շրջանակում: Ցուցադրուեցին Փակ շուկայի եւ «Կոզիրոկ» սրճարանի մասին պատմող ֆիլմերը:

Ara Alekyan

Հոկտեմբերի 31-ին մեր հիւրն էր Արա Ալեքեանը: Քանդակագործը կիսուեց իր աշխատանքների ստեղծման պատմութիւններով: Ցուցադրուեց «Կրակից ծնուածը» ֆիլմը, որից յետոյ ծաւալուեց ակտիւ քննարկում: Միջոցառումը կազմակերպուեց «Արարատեան քննարկումներ» ծրագրի շրջանակում:

Հոկտեմբերի 17-ին Ծիրանին ներկայացրեց «Գրաբար. Լեզու Նախնեաց» ֆիլմը «Ինստիգեյթ» ընկերութեան աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում ծաւալուեց քննարկում գրաբարի շուրջ:

«Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը

Հոկտեմբերի 5-ին Արարատեան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցաւ «Գրաբարեան օրեր» ծրագրի շնորհանդէսը: Ծրագրի շրջանակում հոկտմեբերի 11-ից դպրոցներում անցկացուեցին գրաբարի ընթերցումներ, կազմակերպուեցին գրաբարի տեսադասընթացներ: «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց Ծիրանիի մշակած Գրաբարի առցանց դասընթացները, www.grabar.am կայքը:

2014 թուականի յունիսի 4-ին Ծիրանին The Club-ում հանրութեանը ներկայացրեց Նարեկ Աշուղաթոյեանի եւ Լեւոն Առաքելեանի հեղինակած Ծիրանի Յայտնութիւնք շարքի երկրորդ ֆիլմը (պատում Բ): Ֆիլմում յայտնութեան ձեւով ներկայացւում է 1264 թուականի մի արձանագրութեան բովանդակութիւն, որն էապէս առնչւում է Երեւան քաղաքի պատմութեանը: «Ծիրանի Յայտնութիւնքը» երեք րոպէ տեւողութեամբ ֆիլմերի շարք է, որի իւրաքանչիւր պատում ներկայացնում է մշակութային մի եզակի […]

2014 թուականի յունիսի 14-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանէանի թանգարան-ինստիտուտը համատեղ կազմակերպերին «Թորոս Ռոսլին» ֆիլմի ցուցադրութիւնը: Հանդիպման հիւրն էր ֆիլմի հեղինակ` Սպարտակ Ղարաբաղցեանը:

12

2014 թուականի ապրիլի 30-ին «Արարատեան քննարկումների» շրջանակներում «Ծիրանի» ՀԿ-ն եւ Արարատեան Հայրապետական Թեմը նախաձեռնեցին «Հայ Հոգեւոր Երաժշտութիւնը Արդի Մշակութային Իրականութեան Համատեքստում» խորագրով քննարկումը: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ֆիլմը, որից յետոյ կոմպոզիտոր Վահան Արծրունին խօսեց Հայ հոգեւոր երաժշտութեան շուրջ: Հանդիպման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

11

2014 թուականի ապրիլի 18-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը համատեղ կազմակերպեցին հանդիպում-բանախօսութիւն կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրուեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» վաւերագրական ֆիլմը: Հանդիպման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում: