2013

131

2013 թուականի դեկտեմբերի 18-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցների շարքից երկրորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացուեց «մշակութային հայի տեսակը» վերնագրով բանախօսութիւնը, որը վարում էր յայտնի երաժիշտ եւ մշակութային գործիչ Վահան Արծրունին: Զրոյցի ընթացքում քննարկուեց առկայ մշակութային գերակայութիւնների, հանրային ճաշակի եւ առհասարակ` մշակութային մթնոլորտի մասին: Առանցքայինը այն հարցն էր, թէ որքանով է […]

bg_0007_IMG_3675

2013 թուականի նոյեմբերի 28-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցներ շարքի առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ «Հայկական Լեռնաշխարհի ժայռափոր կառոյցների խորհուրդը» խորագրով բանախօսութիւն ներկայացրեց պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆէսոր Աշոտ Փիլիպոսեանը: Բանախօսութեան ժամանակ ներկայացուեց ժայռում փրկուող եւ ժայռից վերածնուող հերոսի մասին հայկական հնագոյն աւանդազրոյցները, ժայռը որպէս մահուան եւ վերածննդի սրբազան տարածքի ընկալումը: Բացի այս` […]

1507244_492184010894965_653986257_o

2013 թուականի նոյեմբերի 25–ին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի, Բանակցութեան երեւանեան կենտրոնի (CEN Yerevan) եւ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համատեղ կազմակերպած «մշակութային խնդիրներ եւ հաղորդակցութիւն» խորագրով երեկոյեան մէկամսեայ դպրոցը: Դպրոցի նպատակն էր տեսական եւ գործնական անվճար պարապմունքների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներն ու ձեռքբերումները, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներ եւ հմտութիւններ: Դպրոցի մասնակիցներն […]

grabar online schools

2013 թուականի յուլիսի 24-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանեանի անուան թանգարան-ինստիտուտում ներկայացրեց Գրաբարի առցանց դպրոցի մեկնարկումը: Վերջինս «Ծիրանի» ՀԿ-ի նախագծերից է, որը նպատակ է հետապնդում կայքում տեղադրուած տեսահոլովակների եւ ինտերակտիւ դասընթացների միջոցով մատչելի դարձնել գրաբարի ուսուցումը: Միջոցառման ընթացքում «Ծիրանի» Խորհրդի անդամներ Նարեկ Աշուղաթոյեանը եւ Հայր Գարեգին Համբարձումեանը ներկայացրին կայքի պատրաստման եւ դրա օգտագործման եւ առհասարակ, գրաբարի […]

Vardges surenyanc

2013 թուականի յունիսի 28-ին «Ծիրանի» ՀԿ–ի եւ «Բանակցութեան Երեւանեան Կենտրոնի» նախաձեռնած մշակութային դպրոցի շրջանակներում դպրոցի շրջանաւարտ Քրիստինէ Նազարեանը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպեցին «Պատմական ժանրի սկզբնավորումը հայկական գեղանկարնում» խորագրով կրթական ծրագիրը, որը կազմակերպուած էր սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաների համար: Կրթական միջոցառմանը ներկայ էին ծրագրով հետաքրքրուած բազմաթիւ հիւրեր, որոնք ակտիւօրէն հարցեր էին յղում եւ մասնակցում քննարկմանը:

grigor arakelian

2013 թուականի յունիսի 23–ին «Ծիրանի» ՀԿ–ի եւ «Բանակցութեան Երեւանեան Կենտրոնի» նախաձեռնած մշակութային դպրոցի շրջանակներում դպրոցի շրջանաւարտներ Էլիզաբեթ Մամիկոնեանն ու Լառա Մկրտչեանը Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեցին «հայկական վիոլայի ստեղծման պատմութիւնը» խորագրով դասախօսութիւն–քննարկումը: Միջոցառման հիւրն էր կոմպոզիտոր, դիրիժոր, «Օշական» համոյթի գեղարուեստական ղեկաւար Գրիգոր Առաքէլեանը: Միջոցառումն ուղեկցուեց բազմաթիւ հարցերով եւ քննարկումներով:

2013 թուականի մայիսի 25–ին «Ծիրանի» ՀԿ–ի եւ «Բանակցութեան Երեւանեան Կենտրոնի» նախաձեռնած մշակութային դպրոցի շրջանակներում դպրոցի շրջանաւարտներ Նունէ Գրիգորեանն ու Հայկ Ծատուրեանը Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեցին «21 հարց հոգեւորականին»  խորագիրը կրող քննարկումը: Միջոցառման հիւրերն էին Վարդան աբեղայ Նաւասարդեանն ու Տէր Կիւրեղ քահանայ Տալեանը: Քննարկման առաջին մասում հոգեւորականներին ուղղուեցին նախօրօք պատրաստուած հարցերը, իսկ երկրորդ […]

2013 թուականի ապրիլի 18-ին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի եւ Բանակցութեան Երեւանեան կենտրոնի (CEN Yerevan) նախաձեռնութեամբ կազմակերպուած մշակութային դպրոցը: Վերջինիս նպատակն էր մասնակիցներին մի շարք տեսական եւ գործնական անվճար դասախօսութիւնների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներ եւ ձեռքբերումներ, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներն ու հմտութիւնները: Դպրոցում ներկայացուեցին մշակութային տարաբնոյթ խնդիրների վերաբերեալ զեկոյցներ, ինչպէս նաեւ […]

2013 թուականի մայիսի 22–ին «Ծիրանի» ՀԿ–ի եւ «Բանակցութեան Երեւանեան Կենտրոնի» նախաձեռնած մշակութային դպրոցի շրջանակներում դպրոցի շրջանաւարտներ Շուշան Խաչատրեանն ու Դաւիթ Կարապետեանը համատեղ իրականացրեցին «ճանաչելով ինքներս մեզ» պատմական–ճանաչողական միջոցառումը Արագածաւանի թիւ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար: Ծրագրի առաջին մասը նուիրուած էր Հայաստանի պատմական գանձերին, իսկ երկրորդ մասը` Արագածաւանի պատմութեանը: Միջոցառմանը ներկայ էին թէ՛ աշակերտներ, թէ՛ չափահասներ:

levon abrahamian parajanov

2013 թուականի մարտի 6–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց դասախօսութիւն–քննարկում, որի հիւրն էր հնագէտ, մշակութաբան Լեւոն Աբրահամեանը: Դասախօսութեան թեման էր «սովորոյթները, նշաններն ու լեգենդները Փարաջանովի ֆիլմերում»: Դասախօսութեան ընթացքում հիւրն անդրադարձաւ Փարաջանովի ֆիլմերին ոչ միայն մշակութաբանութեան տեսանկիւնից, այլեւ պատմեց իւր յիշողութիւնները` որպէս Փարաջանովի ֆիլմերից մէկի մասնակից: Դասախօսութեանը հետեւեց ծաւալուած ակտիւ քննարկումը: