2012

karen tokhatyan

2012 թուականի դեկտեմբերի 8-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանեանի թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեցին դասախօսութիւն-քննարկում ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող, աստղագէտ, ժայռապատկերագէտ Կարեն Թոխաթեանի մասնակցութեամբ: Հանդիպման ժամանակ հիւրը զրուցեց հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների եւ հայկեան օրացոյցի ակունքներում դրանց դերի մասին: Քննարկման ընթացքում հիւրը բացայայտեց հայկական ժայռապատկերների մշակութային, պատմական, լեզուական, ազգագրական, կրօնական եւ փիլիսոփայական հիմքերը:  Դասախօսութեան վերջում ծաւալուեց քննարում:

levon abrahamyan

2012 թուականի սեպտեմբերի 29-30–ը «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց դասախօսութիւն–քննարկումների շարք, որի հիւրն էր հնագէտ, մշակութաբան Լեւոն Աբրահամեանը: Դասախօսութեան թեմաները նուիրուած էին Երեւանի քաղաքաշինական ոլորտին, ինչպէս նաեւ Ալեքսանդր Թամանեանին: Առաջին դասախօսութեան ընթացքում հիւրը խօսեց, ինչպէս Երեւանի, այնպէս էլ Հայաստանի այլ քաղաքների պատմական յուշարձանների մասին` ներկայացնելով դրանց առանձնայատկութիւններն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ […]

peterburgi hay hamaynqy_Varujean geghamyan

2012 թուականի, յուլիսի 28–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց «Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքն ու դրա առանձնայատկութիւնները» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկումը: Դասախօսութիւնը վարեց Վարուժան Գեղամեանը, ով սովորում է Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանում եւ աշխատում է տեղի հայկական համայնքի հետ: Հիւրը խօսեց համայնքի պատմութեան դրա ժամանակից վիճակի եւ խնդիրների մասին: Դասախօսութեան աւարտին ծաւալուեց ակտիւ […]

aleksandr kananian

2012 թուականի յուլիսի 1–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց «գրաբարը` որպէս դասական հայերէն լեզու» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկում: Դասախօսութիւնն անցկացուեց դասական լեզուների մասնագէտ Ալեքսանդր Քանանեանի կողմից: Հիւրը խօսեց գրաբարի կարեւորութեան, ինչպէս նաեւ դրա հետ կապուած հիմնախնդիրների մասին: Դասախօսութեանը հետեւեց ակտիւ քննարկում:

dilijan

2011 թուականին «Ծիրանի» ՀԿ–ն իրականացրել էր Դիլիջանի Շարամբեյեանի անուան արուեստի դպրոցի համար գրահաւաք: Մեծ թուով կազմակերպութիւննէր եւ անհատներ պատասխանեցին մեր նամակներին եւ որպէս արդիւնք 2012 թուականի յունիսի 17–ին շուրջ 250 արուեստի գրքեր, սկաւառակներ եւ այլ նյութեր յանձնուեցին դպրոցին: «Ծիրանի» ՀԿ–ն շնորհակալ է բոլոր այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնք պատրաստակամօրէն իրենց ներդրումն ունեցան այս ծրագրում:

2012 թուականի յունիսի 15–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ռուսական արուեստի թանգարանի հետ համատեղ իրականացրեց «ժողովրդական արուեստի ժամանակակից հիմնախնդիրները. գորգեր եւ գոբելէն» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկումը: Միջոցառման հիւրն էր արուեստագէտ Յասմիկ Ղազարեանը, ով հանդիպմանը խօսեց կարպետի եւ գոբելէնի արուեստի պատմութեան ու խնդիրների մասին` նշելով նաեւ լուծման հնարաւորութիւնները:

2012 թուականի մայիսին 8-ին ԱՕԿՍ–ի շէնքի դիմաց տեղի ունեցաւ բողոք-ակցիայ, որի մասնակիցները պահանջում էին դադարեցնել շէնքի քանդումն ու ներկայացնել քանդման իրաւական հիմքերը:  Պահանջները ներկայացուեցին ակցիայի ակտիւիստներ` Նարեկ Աշուղաթոյեանի եւ Սարհատ Պետրոսեանի կողմից ՀՀ մշակոյթի նախարարութեան աշխատակազմի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան Երեւանի տարածքային բաժնի պետ Կարօ Այվազեանին: Հարցերին ոչ բաւարար պատասխան ստանալուց յետոյ բողոք-ակցիայի […]

2012 թուականի ապրիլի 27–ին «Ծիրանի» ՀԿ–ն ամփոփեց իր նախաձեռնած «մշակութային մարտահրաւէրներ. թուային նոր աշխարհ» խորագրով ամառային դպրոցի: Դասընթացները տեղի ունեցան մարտի 14-ից մինչեւ մարտի 31–ը: Դասընթացները բաղկացած էին երկու մասերից` տեսական եւ գործնական, որի ժամանակ մասնակիցները ծանօթացան ներկայ մշակութային եւ թուային մարտահրաւէրներին: Դպրոցում զեկոյցներով հանդէս եկան. Սամուել Մարտիրոսեանը Նարեկ Աշուղաթոյեանը Կարեն Վրթանեսեանը Լալա Մնեյեանը Սեդրակ […]

2012 թուականի ապրիլի 24–ին «Ծիրանի» ՀԿ–ն ԵՊՀ–ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերութեան հետ համատեղ իրականացրեց «մշակութային մանիպուլացիայ. ինքնութեան խնդիրներ» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկում: Դասախօսութիւնը վարեց «Ծիրանի» ՀԿ–ի նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը: «Ծիրանի» ՀԿ–ն իր շնորհակալութիւնն է բերում Աստղիկ Օսեանին` միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար:

andraniki filmi cucadrutyun copy

2012 թուականի ապրիլի 13–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեաի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց «Տէր Ողորմեայ» ֆիլմի ցուցադրութիւնը: Ֆիլմի հեղինակը Անդրանիկ սարկաւագ Մանուկեանն է, ով հանդիպման ժամանակ ներկայացրեց իր հեղինակած ֆիլմը: Ֆիլմը նկարահանուել է Արեւմտեան Հայաստանի Համշենի Էրզրումի Մուշի, Վանի եւ Սասունի տարածքներում: «Ծիրանի» ՀԿ–ն իւր շնորհակալութիւնն է հայտնում Մարիամ Յովհաննիսեանին, Անի Նազարեանին եւ Սուրէն Կարապետեանին` […]