2011

arami 30

2011 թուականի նոյեմբերի 24-ին ձեւաւորուեց «Արամի խաչմէրուկ» քաղաքացիական նախաձեռնութիւնը, որին մասնակցում էին մի շարք կազմակերպութիւններ, քաղաքացիական նախաձեռնութիւններ եւ անհատներ: Շարժմանը իւր ակտիւ մասնակցութիւնն ունեցաւ նաեւ «Ծիրանի» ՀԿ-ն: Բազմաթիւ միջոցառումների արդիւնքում պատմական յուշարձանի քանդումը ժամանակաւորապէս դադարեցուեց:

2011 թուականի հոկտեմբերի 2-3–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց երկու դասախօսութիւն.  1.Հայկական նամակ–սիմուոլների ձեւաւորումը 2.Հայկական նամակ–սիմուոլները հմակարգչային դարաշրջանում:  Միջոցառման հիւրը նամակ–սիմուոլների ծրագրաւորող, հրապարակախօս Ռուբեն Յակոբեանն էր:

2011 թուականի սեպտեմբերի 15–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ամերիկեան խորհուրդների գրասենեակում FLEX շրջանաւարտների համար կազմակերպեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրութիւն: Միջոցառման աւարտին «Ծիրանի» ՀԿ–ի անդամները պատասխանեցին գրաբարի վերաբերեալ շրջանաւարտների կողմից հնչեցուած հարցերին:

afrikyanner

2011 թուականի օգոստոսի 1–ին ձեւաւորուեց «Փրկե՛նք Աֆրիկեանների ակումբի շէնքը» քաղաքացիական նախաձեռնութիւնը` ներառելով մի շարք ՀԿ–ներ, քաղաքացիական նախաձեռնութիւններ եւ անհատներ: Նախաձեռնութեանը իւր ակտիւ մասնակցութիւնը բերեց նաեւ «Ծիրանի» ՀԿ-ն: Բազմաթիւ միջոցառումների արդիւնքում պատմական յուշարձանի քանդումը ժամանակաւորապէս դադարեցուեց:

libanani hay hamaynky

2011 թուականի յուլիսի 24–ին «Ծիրանի» ՀԿ–ն կազմակերպեց «Լիբանանի հայկական համայնքն ու դրա մշակութային գործունէութիւնը» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկում: Միջոցառման հիւրը Մեծի Տանն Կիլիկիոյ հայկական ճեմարանի ուսանող Յարութ Շերնէզեանն էր:

urartu_philiposyan

2011 թուականի յուլիսի  8–ին «Ծիրանի» ՀԿ–ն  Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց «Ուրարտուի պատմութեան, մշակոյթի եւ լեզուի հիմնախնդիրները» խորագիրը կրող դասախօսութիւն–քննարկում: Միջոցառման հիւրը Աշոտ Փիլիպոսեանն էր, ով քնարկմանը ներկայացրեց նաեւ մարդաբանութեան վերաբերեալ որոշ փաստեր:

2011 թուականի յուլիսի 5–ին հիւսիսային պողոտայում տեղի ունեցաւ Հայկ Բիանջեանի «Անհետացող յիշողութիւն» ֆիլմի բացօթեայ ցուցադրութիւնը: «Ծիրանի» ՀԿ–ն հանդիսացաւ այդ միջոցառման տեղեկատուական հովանաւորը:

2011 թուականի յունիսի 5–ին «Ծիրանի» ՀԿ–ի նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը Բարքեմփ Երեւան 2011-ի շրջանակներում ներկայացրեց sos.tsirani.am կայքը եւ դրա հիմնական առանձնահատկութիւնները: Քննարկման ընթացքում կարեւորուեց յուշարձանների պահպանման գործընթացում ցանկացած անհատի դերը: Միջոցառման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2011 թուականի մայիսի 17–ին Միրֆիլդի անգլիական եկեղեցում «Ծիրանի» ՀԿ–ի խորհրդի անդամ հայր Գարեգին Համբարձումեանի նախաձեռնութեամբ տեղի  ունեցաւ հայկական օր: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել հայկական հոգեւոր մշակոյթը: Միջոցառումների շարքը սկսուեց հայոց լեզուի մասին ինտերակտիւ քննարկմամբ: Միջոցառման աւարտին ներկայացուեց «Հայաստանի 12 խորհուրդները» ֆիլմը:

2011 թուականի մայիսի 14–ին «Ծիրանի» ՀԿ–ի խորհրդի անդամ հայր Գարեգին Համբարձումեանը Լոնդոնի հայութեան համար կազմակերպեց գրաբարի ուսուցման անվճար դասեր: Դասընթացի ընթացքում ցուցադրուեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմը: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեց 40 հայ: