2010

2010 թուականի դեկտեմբերի 26-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «ինչո՞ւ են հայերը Սուրբ Ծնունդը նշում յունուարի 6-ին» խորագրով բանախօսութիւն: Հանդիպումը վարեց Հայր Շահէ Անանեանը` ներկայացնելով տօնի բուն էութիւնն ու օրացոյցային մեկնաբանութիւնները:  Միջոցառման ընթացքում քննարկուեց մէկ այլ կարեւոր հարց եւս. ինչո՞ւ են տարբեր եկեղեցիներ Սուրբ Ծնունդը նշում տարբեր օրերի: Հայր Շահէն պատասխանեց ներկաների բոլոր հարցերին` կապուած ոչ միայն […]

2010 դեկտեմբերին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի նոր բլօգը ճապոներեն լեզուով` նուիրուած Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանը: Բլօգի հեղինակն է «Ծիրանի» ՀԿ-ի անդամ Տաթեւիկ Յարութիւնեանը:

2010 թուականին դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետը կազմակերպեցին «Զուղայ. ցեղասպանութեան նոր դասեր» խորագրով միջոցառում: Հանդիպման ընթացքում խօսեցին Նարեկ Աշուղաթոյեանը եւ Սոնա Նահապետեանը:

2010 թուականի դեկտեմբերի 9-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ՀԵԿԱ-ն կազմակերպեցին միջոցառում սոցիոլոգ Սոնա Նահապետեանի (Ծիրանի ՀԿ), Աստղիկ Օսեանի եւ Ծովինար Բաբայեանի (Հայկական Սոցոլոգիական Ակումբ) հետ: Հիւրերը ներկայացրեցին իրենց սոցոլոգիական հետազօտութիւնները յուշարձանների կառուցման մէջ ջրի նշանի մասին:

2010 թուականի նոյեմբերի 28-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում սոցիոլոգ Սոնա Նահապետեանի (Ծիրանի ՀԿ), Աստղիկ Օսեանի եւ Ծովինար Բաբայեանի (Հայկական Սոցոլոգիական Ակումբ) հետ: Հիւրերը ներկայացրեցին իրենց սոցոլոգիական հետազօտութիւնները յուշարձանների կառուցման մէջ ջրի նշանի մասին:

grabar

2010 թուականի նոյեմբերի 20-ին «Ծիրանի» ՀԿ-ն  եւ «Կենաց Տուն» ՀԿ-ները կազմակերպեցին «Գրաբար. լեզու Նախնեաց» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը «Կենաց Տուն» ՀԿ-ի գրասենեակում: Հանդիպման աւարտին Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց «Ծիրանի» ՀԿ-ի անցեալ եւ գալիք ծրագրերը, որին հետեւեց ակտիւ քննարկում:

«Ծիրանի» ՀԿ-ի ջանքերի շնորհիւ հանրաճանաչ http://globalheritagefund.org/ կայքում, որը կոչուած է պահպանել մշակութային յուշարձանները, տեղադրուեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանն առնչուող նիւթեր: «Ծիրանի» ՀԿ-ի ամիսներ տեւած աշխատանքի արդիւնքում GHF-ը հրապարակեց յօդուածներ եւ նկարներ` յայտարարելով աշխարհին կատարուած մշակութային ցեղասպանութեան մասին: Մանրամասները`  http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225

2010 թուականի նոյեմբերի 14-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում-բանախօսութիւն: «Ծիրանի» ՀԿ-ի հիւրն էր Հայկական Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ թուրքագէտ Րաֆֆի Կորտոշեանը: Բանախօսը ներկայացրեց Անի քաղաքի թուրքականցուցանակները իիրենց բովանդակութեամբ: Բանախօսութեան ընթացքում­ ներկայացուեց նաեւ մի շարք նկարներ եւ խօսեց դրանց` մշակութային ցեղասպանութեան տեսանկիւնից ապատեղեկատւութեան մասին: Բանախօսութեան աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2010 թուականի նոյեմբերի 6-7 «Ծիրանի»  ՀԿ-ն եւ Վարուժան Գեղամեանը կազմակերպեցին հայագիտական բնոյթի դասախօսութիւններ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի եւ յարակից գիւղերի բնակչութեան համար: Դասախօսութիւնները տեղի ունեցան Բերձորի Համբարձում Գալստեանի անուան միջնակարգ դպրոցում: Դասախօսեցին Նարեկ Աշուղաթոյեանը, Սոնա Նահապետեանը եւ Վարուժան Գեղամեանը: «Ծիրանի» ՀԿ-ն իւր շնորհակալութիւն է յայտնում Վարուժան Գեղամեանին եւ դպրոցի տնօրէն Անահիտ Կոսակեանին:

2010 թուականի հոկտեմբերի 27-ին «Ծիրանի» ՀԿ-ն «Երկիր եւ Մշակոյթ» ՀԿ-ի հետ համատեղ  կազմակերպեցին «Գրաբար. լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը «Երկիր եւ Մշակոյթ» ՀԿ-ի գրասենեակում: Ցուցադրութեան աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում: