2009

grabar 1

2009 թուականի հոկտեմբերին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց գրաբարի երկամսեայ դասընթաց: 70-ից աւել մարդ պատասխանեց մեր հրաւէրին: Արդիւնքում` ձեւաւորուեց 2 խումբ: Առաջին խմբին դասաւանդում էր Հայր Գարեգին Համբարձումեանը, իսկ երկրորդին` լեզուաբան-իրաւաբան Թոմ Սամուէլեանը: Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուսանողները ստացան իրենց աւարտական վկայականները:

shengavit

2009 թուականի սեպտեմբերի 12-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց այցելութիւն Երեւանի Հին Շէնգաւիթի տարածք: Դասախօսութիւնը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրագիտութեան ինստիտուտի դօկտոր Ռուբեն Բադալեանը: Հիւրը խօսեց հնագիտութան սկզբունքների եւ խնդիրների մասին, ինչպէս նաեւ ներկայացրեց Շէնգաւիթ յուշարձանի առանձնայատկութիւնները: Միջոցառման էութիւնն էր երիտասարդութեանը ներկայացնել էսթետիկօրէն ոչ այնքան աչքի ընկնող, բայց միեւնոյն ժամանակ մշակութային կարեւոր արժէք հանդիսացող յուշարձանների պատմութիւնը:

2009 թուականի սեպտեմբերի 6-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրէն պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսեանի հետ: Դասախօսութեան ընթացքում հիւրը խօսեց ուրարտական յուշարձանների պահպանման խնդիրների եւ հեռանկարների մասին: Մանրամասն խօսուեց ուրարտական յայտնի յուշարձան Կարմիր Բլուրի եւ դրա պահպանման խնդիրների մասին: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Կարմիր Բլուրի վերաբերալ լրագրողական տեսանիւթ: Նիւթը ակտիւօրէն քննարկուեց բանախօսութեան աւարտից յետոյ:

2009 թուականի սեպտեմբերի 5-ին «Ծիրանի» ՀԿ-ն մի խումբ կամաւորների հետ  նախաձեռնեց արշաւ «Ճանաչե՛նք մեր յուշարձանները» թեմայով: Արշաւի նպատակն էր հասկանալ, թէ որքանով են Երեւանի Աւան թաղամասի բնակիչները ճանաչում իրենց յուշարձանները եւ տեղեկացնել 6-րդ դարի Սբ. Յովհաննէս եկեղեցու իբրեւ իւրօրինակ մշակութային ժառանգութեան մասին: Նշենք, որ տեղի բնակիչները եկեղեցին անուանում են «Ծիրանաւոր»: Արշաւը շարունակուեց Աւան Առինջում եւ […]

2009 թուականի օգոստոսի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում, որի պատուաւոր հիւրն էր Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը: Անցեալ դարի 80-ականներին Զաւէն Սարգսեանն այցելել էր Ջուղայ եւ լուսանկարել հարիւրաւոր խաչքարեր: Այսօր այդ նկարները իրենցից ներկայացնում են անգին արժէքներ, քանի որ ոչնչացուած յուշարձանների միակ վկաներն են: Մասնագէտը ուշադրութիւն դարձրեց նաեւ ներկայիս մշակութային խնդիրների վրայ. ինչպիսիք եկեղեցիների անհարկի […]

2009 թուականի յուլիսի 31-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հայաստանում Ամերիկեան Համալսարանի «Հայրենասէր Ակումբը» Ամերիկեան համալսարանում կազմակերպեցին հանդիպում Կիլիկիա նաւի նաւապետ Կարեն Բալայեանի եւ նրա թիմակիցների հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրուեցին Կիլիկիա նաւով իրենց ուխտագնացութեան երկու ֆիլմեր` «700 կմ + անյայտութիւն» եւ «Կիլիկիա»: Ցուցադրութեան աւարտին նաւապետը եւ իւր թիմակից Կարեն Դանիէլեանը կիսուեցին իրենց յիշողութիւններով եւ պատասխանեցին ներկաների հարցերին:

open air exhibition jugha

2009 թուականի յուլիսի 17-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց բացօթեայ ֆօտոցուցահանդէս Երեւանի Առագաստ սրճարանի յարակից այգում, որը նուիրուած էր Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանը: Ցուցահանդէսի նպատակն էր ցուցադրել Ջուղայի խաչքարերի ողբերգական ճակատագրի ժամանակագրութիւնը: «Ծիրանի» ՀԿ-ն շնորհակալութին է Ս. Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանին, յուշարձանագէտ Սամուել Կարապետեանին եւ կինոռեժիսոր Հայկ Համբարձումեանին:

2009 թուականի յունիսի 27-ին «Ծիրանի» ՀԿ-ն Կաթողիկէ Սբ. Աստուածածին եկեղեցու բակում կազմակեպրեց «Արարատ. Հայոց անմահութեան խորհուրդը» ֆիլմի բացօթեայ ցուցադրութիւն: Ֆիլմում ներկայացւում է Արարատ լեռան առասպելները, ինչպէս նաեւ դրա բարձրունքը նուաճելու տարբեր խմբերի փորձերը: Ֆիլմը պատմում է գիտնականների արշաւախմբի մասին, ովքեր կարողացան բարձրանալ Արարատի բիբլիական գագաթը եւ պատուով ետ վերադառնալ Երեւան: Մեր հիւրը ՀՀ  ԳԱԱ Պատմութեան […]

2009 թուականի յունիսի 13-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «Հայկական Լեռնաշխարհի վաղ պետական կազմաւորումները` ըստ հնագիտական տուեալների» թեմայով բանախօսութիւն: «Ծիրանի» ՀԿ-ի հիւրն էր ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Հնագիտութեան եւ Ազգագրագիտութեան ինստիտուտի տնօրէն պ.գ.դ. Պաւել Աւետիսեանը, ով մանրամասն խօսեց Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմաւորումների մասին: Բացի բուն նիւթից` հիւրը մի քանի օրինակներով ներկայացրեց հնագիտական յուշարձանների պահպանման ձեւերը եւ […]

2009 թուականի մայիսի 16-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում նուիրուած Ծպտեալ հայերին: Մեր պատուաւոր հիւրն էր Կարէն Խանլարեանը, ով  խօսեց Արեւմտեան Հայաստանում ներկայումս ապրող թաքուն հայերի մասին: Նա ուսումնասիրել եւ հետազօտել է բազմաթիւ ծպտեալ հայերի պատմութիւններ, դրանց խնդիրներն ու առանձնայատկութիւնները: