2008

2008 թուականի դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն Հ. Շարամբեյեանի անուան Հայաստանի ժողովրդական արուեստի թանգարանում կազմակերպեց բանախօսութիւն «Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը» թեմայով: Միջոցառման ընթացքում  ցուցադրուեց Տիրան Կարապետեանի «Ջուղա» վաւերագրական ֆիլմը, իսկ յուշարձանագէտ Սամուել Կարապետեանըներկայացրեց  զեկոյց, որում ներկայացրեց կատարուած վանդալիզմի փուլերի հերթականութիւնը:

2008 թուականի նոյեմբերի 20-ին ՀՀ Կառավարութիւնը փոփոխեց 2002 թուականի յունիսի 6-ին ընդունուած 886-N որոշումը: Արդիւնքում` «Ծիրանի» ՀԿ–ի նախաձեռնութիւնը կեանքի կոչուեց, որի հետեւանքով Հայաստանի Ժողովրդական արուեռտի թանգարանը կոչուեց Յովհաննէս Շարամբեյեանի անունով: «Ծիրանի» ՀԿ-ն իր շնորհակակութիւնն է յայտնում Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանին եւ նրանց ովքեր օգնեցին նախաձեռնութեան իրականացմանը:

tyarnyndarach

2008 թուականի նոյեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում նուիրուած նախաքրիստոնէական հաւատալիքներին: Հանդիպումը վարում էր Թաթուլ սարկաւագ Համբարձումեանը: Այս շարքի առաջին միջոցառումը նուիրուած էր ­Տեառնընդառաջ տօնին եւ նրա նախաքրիստոնէական ու արդիական ընկալումներին: Հանդիպման աւարտին ցուցադրեւեց «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած «Տեառնընդառաջ» ֆիլմը, որին յաջորդեց ակտիւ քննարկում:

????????????????????????????

«Ծիրանի» ՀԿ-ն, «Հայ Երակ» ՀԿ-ն եւ Հենք երիտասարդական նախաձեռնութիւնը համատեղ նախաձեռնեցին Եռագոյն դրօշի օգտագործման քարոզչութիւն: Քարոզարշաւը նպատակ ունէր բարձրացնել Եռագոյն Դրօշը մեր կրթական-մշակութային կենտրոնների դիմաց, այդպիսով մեծացնելով յարգանքը ազգային խորհրդանիշի նկատմամբ: Քարոզարշաւի արդիւնքում այսօր մեր դրօշը ծածանւում է ԵՊՀ կենտրոնական եւ 6-րդ մասնաշէնքերի դիմաց: Այս կապակցութեամբ մեր շնորհակալութիւնն ենք յայտնում ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնեանին:

peto poghosyan

2008 թուականի օգոստոսի 9-16 «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց Պետո Պողոսեանի անհատական ցուցահանդէսը ժողովրդական արուեստի թանգարանում: Երիտասարդ գիւմրեցի նկարիչը իր գրաֆիկական ու կոլաժային աշխատանքներում ներկայացրել էր բանակային կյանքը պատմող դրուագներ: Ցուցահանդէսը կրում էր «Ջաբրայիլ» խորագիրը:

2008 թուականի յուլիսի 20-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Արարատեան Հայրապետական Թեմի Երիտասարդաց Շարժումը Դիլիջանում կազմակերպեցին խաչապտոյտ: Խաչապտոյտի մասնակիցները այցելեցին Գոշաւանք, մասնակցեցին Սբ. Պատարագին, որից յետոյ վերադարձան Դիլիջան քաղաք: Երթը գլխաւորում էր Տ. Տաճատ աւագ քահանայ Դաւիդեանը: Երթին մասնակցեցին նաեւ Դիլիջանի գեղարուեստի դպրոցի սաները: Ընդհանուր հաշուով երթին մասնակցել է շուրջ 200 հոգի:

Grigor iluminator church

2008 թուականի յուլիսի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ «Շողակաթ» հեռուստաընկերութիւնը կազմակերպեցին շաբաթօրեակ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եղեկեցու յարակից տարածքում: Աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանողները եւ առհասարակ քաղաքացիները մասնակցեցին այս նախաձեռնութեանը: Միջոցառման շնորհիւ մաքրուեց հսկայական տարածք: Այս նախաձեռնութիւնը նպատակաուղղուած էր յուշարձանների տարածքում տարրական կանոնների պահպանութեան քարոզմանը:

2008 թուականի ապրիլի 15-ին Արարատեան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի ձեռամբ օծուեց Երեւանի Օնկոլոգիայի Ինստիտուտում գտնւուղՍուրբ Մարիամ Աստուածածնի մատուռը: Մատուռը սպասարկելու է հիվանդանոցի հիվանդներին եւ նրանց բարեկամներին: «Ծիրանի» ՀԿ-ն այս նախաձեռնութիւնը կյանքի կոչեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կլօր Սեղան Բարեգործական Հիմնադրամի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հովանաւորութեամբ:

vazgen I

2008 թուականի փետրուարի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում նուիրուած Վազգէն Ա Կաթողիկոսին: Բանախօսեցին Նարեկ Աշուղաթոյեանը, Թաթուլ սարկաւագ Համբարձումեանը եւ Աննա Մարմարեանը, այնուհետեւ ցուցադրուեց «Շողակաթ» հեռուստաընկերութեան պատրաստած Վազգէն Ա-ին նուիրուած վաւերագրական ֆիլմ: Միջոցառման ընթացքում Տ. Եղիշէ աւագ քահանան Վազգէն Ա Կաթողիկոսի մասին կիսուեց իր անձնական յիշողութիւններով: