Ֆիլմեր

2014 թուականի յունիսի 4-ին Ծիրանին The Club-ում հանրութեանը ներկայացրեց Նարեկ Աշուղաթոյեանի եւ Լեւոն Առաքելեանի հեղինակած Ծիրանի Յայտնութիւնք շարքի երկրորդ ֆիլմը (պատում Բ): Ֆիլմում յայտնութեան ձեւով ներկայացւում է 1264 թուականի մի արձանագրութեան բովանդակութիւն, որն էապէս առնչւում է Երեւան քաղաքի պատմութեանը: «Ծիրանի Յայտնութիւնքը» երեք րոպէ տեւողութեամբ ֆիլմերի շարք է, որի իւրաքանչիւր պատում ներկայացնում է մշակութային մի եզակի […]

IMG_0612

2014 թուականի փետրուարի 2-ին Ծիրանին the club-ում հանրութեանը ներկայացրեց Նարեկ Աշուղաթոյեանի եւ Լեւոն Առաքելեանի հեղինակած Ծիրանի Յայտնութիւնք շարքի առաջին ֆիլմը, որը պատմում է հայկական վիոլայի մասին: «Ծիրանի Յայտնութիւնքը» երեք րոպէ տեւողութեամբ ֆիլմերի շարք է, որի իւրաքանչիւր պատում ներկայացնում է մշակութային մի եզակի առարկայ կամ երեւոյթ: Առաջին ֆիլմը կարող էք դիտել այստեղ` https://vimeo.com/85671769

Picture 1

2012 թուականի մարտի 3-ին «Ծիրանի» ՀԿ–ն  ՀՀ Մշակոյթի նախարարութեան նախաձեռնած «Արտ էքսպոյ 2012» ցուցահանդէսի շրջանակներում ներկայացրեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմը: Միջոցառման աւարտին «Ծիրանի» ՀԿ–ի նախագահ` Նարեկ Աշուղաթոյեանը խօսեց գրաբարի դասերի հետ կապուած ներկայ եւ գալիք ծրագրերի մասին:

2011 թուականի սեպտեմբերի 15–ին «Ծիրանի» ՀԿ–ն Ամերիկեան խորհուրդների գրասենեակում FLEX շրջանաւարտների համար կազմակերպեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրութիւն: Միջոցառման աւարտին «Ծիրանի» ՀԿ–ի անդամները պատասխանեցին գրաբարի վերաբերեալ շրջանաւարտների կողմից հնչեցուած հարցերին:

shoghakat grabari eter

2011 թուականի յունուարի 14-ին «Շողակաթ» հեռուստաընկերութեան եթերում ցուցադրուեց «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմը:

grabar

2010 թուականի նոյեմբերի 20-ին «Ծիրանի» ՀԿ-ն  եւ «Կենաց Տուն» ՀԿ-ները կազմակերպեցին «Գրաբար. լեզու Նախնեաց» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը «Կենաց Տուն» ՀԿ-ի գրասենեակում: Հանդիպման աւարտին Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց «Ծիրանի» ՀԿ-ի անցեալ եւ գալիք ծրագրերը, որին հետեւեց ակտիւ քննարկում:

2010 թուականի հոկտեմբերի 27-ին «Ծիրանի» ՀԿ-ն «Երկիր եւ Մշակոյթ» ՀԿ-ի հետ համատեղ  կազմակերպեցին «Գրաբար. լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը «Երկիր եւ Մշակոյթ» ՀԿ-ի գրասենեակում: Ցուցադրութեան աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2010 թուականի սեպտեմբերի 22-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ «Ժառանգ» ՀԿ-ն կազմակերպեցին «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրութիւնը «Ժառանգ» ՀԿ-ի գրասենեակում: Միջոցառման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2010 թուականի սեպտեմբերի 16-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ «Հայաստանի Երիտասարդ Կանանց ասոսեացիան» կազմակերպեցին «Գրաբար. լեզու Նախնեաց» ֆիլմի ցուցադրութիւնը ՀԵԿԱ-ի գրասենեակում: Միջոցառման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2010 թուականի սեպտեմբերի 14-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի արեւելագէտների ակումբը կազմակերպել էին «Գրաբար. լեզու նախնեաց» վաւերագրական ֆիլմի ներկայացումը: Միջոցառման աւարտին ծաւալուեց թէժ քննարկում: Միջոցառման կայացման համար յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում Վարուժան: