Ջուղայ Գերեզմանատուն

2011 թուականի փետրուարի 18-ին «Ծիրանի» ՀԿ–ի կողմից ներկայացուեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերեալ վերջին մի քանի տարիներին կատարուած հետազօտութեան արդիւնքները: Ներկայացուած նիւթերը ներառում են խնդրի տեղեկատուական, իրաւական եւ սոցիոլոգիական շերտերը: Հետազօտութեան հիմնական նպատակն էր ցոյց տալ մեր յուշարձանների պահպանման գործնական նշանակութիւնն ու կարեւորութիւնը: Միջոցառման ընթացքում «Ծիրանի» ՀԿ–ն ներկայացրեց «Փրկե՛նք յուշարձանները» (sos.tsirani.am) նախագիծը, որի նպատակն է համախմբել […]

2010 դեկտեմբերին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի նոր բլօգը ճապոներեն լեզուով` նուիրուած Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանը: Բլօգի հեղինակն է «Ծիրանի» ՀԿ-ի անդամ Տաթեւիկ Յարութիւնեանը:

2010 թուականին դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետը կազմակերպեցին «Զուղայ. ցեղասպանութեան նոր դասեր» խորագրով միջոցառում: Հանդիպման ընթացքում խօսեցին Նարեկ Աշուղաթոյեանը եւ Սոնա Նահապետեանը:

«Ծիրանի» ՀԿ-ի ջանքերի շնորհիւ հանրաճանաչ http://globalheritagefund.org/ կայքում, որը կոչուած է պահպանել մշակութային յուշարձանները, տեղադրուեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանն առնչուող նիւթեր: «Ծիրանի» ՀԿ-ի ամիսներ տեւած աշխատանքի արդիւնքում GHF-ը հրապարակեց յօդուածներ եւ նկարներ` յայտարարելով աշխարհին կատարուած մշակութային ցեղասպանութեան մասին: Մանրամասները`  http://ghn.globalheritagefund.org/explore.php?id=1225

2010 թուականի ապրիլի 20-ին հայոց ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի նախաձեռնութեամբ կազմակերպուել էր մշակութային ցեղասպանութեանը նուիրուած միջազգային գիտաժողով: Գիտաժողովին «Ծիրանի» ՀԿ-ն ի դէմս Լիլիա Պետրոսեանի ներկայացրեց իրաւական տեսանկիւնից մշակութային ցեղասպանութեան վերաբերեալ զեկոյց:  Զեկոյցում ներկայացուեցին գոյութիւն ունեցող կոնուենցիաները եւ դրանց իրաւական ազդեցութիւնը հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ դրսեւորած բարբարոսութիւնների կանխման գործում:

2010թ. մարտի 12-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ջուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերեալ կազմակերպել էր դասախօսութիւն-քննարկում Վ. Բրուսովի անուան լեզուաբանական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Դասախօսութիւնը վարեց Նարեկ Աշուղաթոյեանը: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Տիրան Կարապետեանի «Զուղա» վաւերագրական ֆիլմը: «Ծիրանի» ՀԿ-ն իր երախտիքն է յայտնում տիկին Գոհար Վարդումեանին իր դասաժամը այս միջոցառմանը տրամադրելու համար:

2009 թուականի օգոստոսի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում, որի պատուաւոր հիւրն էր Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը: Անցեալ դարի 80-ականներին Զաւէն Սարգսեանն այցելել էր Ջուղայ եւ լուսանկարել հարիւրաւոր խաչքարեր: Այսօր այդ նկարները իրենցից ներկայացնում են անգին արժէքներ, քանի որ ոչնչացուած յուշարձանների միակ վկաներն են: Մասնագէտը ուշադրութիւն դարձրեց նաեւ ներկայիս մշակութային խնդիրների վրայ. ինչպիսիք եկեղեցիների անհարկի […]

open air exhibition jugha

2009 թուականի յուլիսի 17-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց բացօթեայ ֆօտոցուցահանդէս Երեւանի Առագաստ սրճարանի յարակից այգում, որը նուիրուած էր Ջուղայի գերեզմանատան ոչնչացմանը: Ցուցահանդէսի նպատակն էր ցուցադրել Ջուղայի խաչքարերի ողբերգական ճակատագրի ժամանակագրութիւնը: «Ծիրանի» ՀԿ-ն շնորհակալութին է Ս. Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանին, յուշարձանագէտ Սամուել Կարապետեանին եւ կինոռեժիսոր Հայկ Համբարձումեանին:

2008 թուականի դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն Հ. Շարամբեյեանի անուան Հայաստանի ժողովրդական արուեստի թանգարանում կազմակերպեց բանախօսութիւն «Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը» թեմայով: Միջոցառման ընթացքում  ցուցադրուեց Տիրան Կարապետեանի «Ջուղա» վաւերագրական ֆիլմը, իսկ յուշարձանագէտ Սամուել Կարապետեանըներկայացրեց  զեկոյց, որում ներկայացրեց կատարուած վանդալիզմի փուլերի հերթականութիւնը: