Զրոյցներ

Pano

2014 թուականի ապրիլի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հ. Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին «Մոռանալով Կոմիտասին» խորագրով բանախօսութիւն: Հանդիպմանը  բանախօսեց կոմիտասագէտ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարեանը: Բանախօսութիւնը ծաւալուեց Կոմիտասեան մշակոյթի, դրա արժէքների եւ տարածման խոչընդոտների շուրջ:

131

2013 թուականի դեկտեմբերի 18-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցների շարքից երկրորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացուեց «մշակութային հայի տեսակը» վերնագրով բանախօսութիւնը, որը վարում էր յայտնի երաժիշտ եւ մշակութային գործիչ Վահան Արծրունին: Զրոյցի ընթացքում քննարկուեց առկայ մշակութային գերակայութիւնների, հանրային ճաշակի եւ առհասարակ` մշակութային մթնոլորտի մասին: Առանցքայինը այն հարցն էր, թէ որքանով է […]

bg_0007_IMG_3675

2013 թուականի նոյեմբերի 28-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցներ շարքի առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ «Հայկական Լեռնաշխարհի ժայռափոր կառոյցների խորհուրդը» խորագրով բանախօսութիւն ներկայացրեց պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆէսոր Աշոտ Փիլիպոսեանը: Բանախօսութեան ժամանակ ներկայացուեց ժայռում փրկուող եւ ժայռից վերածնուող հերոսի մասին հայկական հնագոյն աւանդազրոյցները, ժայռը որպէս մահուան եւ վերածննդի սրբազան տարածքի ընկալումը: Բացի այս` […]