Դպրոցներ

Mshak Dproc

2014 թուականի նոյեմբերի 5–ին մեկնարկեց «Ծիրանի» Հկ-ի եւ Արարատեան Հայրապետական Թեմի հետ համատեղ կազմակերպած Մշակութային դպրոցը: Դպրոցի նպատակն էր տեսական եւ գործնական անվճար պարապմունքների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներն ու ձեռքբերումները, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներ եւ հմտութիւններ: Դպրոցի մասնակիցներն իրենց գիտելիքները գրագէտ հաղորդակցութեան եւ բանակցութեան միջոցով կարող են օգտագործել ի […]

1507244_492184010894965_653986257_o

2013 թուականի նոյեմբերի 25–ին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի, Բանակցութեան երեւանեան կենտրոնի (CEN Yerevan) եւ «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի համատեղ կազմակերպած «մշակութային խնդիրներ եւ հաղորդակցութիւն» խորագրով երեկոյեան մէկամսեայ դպրոցը: Դպրոցի նպատակն էր տեսական եւ գործնական անվճար պարապմունքների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներն ու ձեռքբերումները, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներ եւ հմտութիւններ: Դպրոցի մասնակիցներն […]

2013 թուականի ապրիլի 18-ին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի եւ Բանակցութեան Երեւանեան կենտրոնի (CEN Yerevan) նախաձեռնութեամբ կազմակերպուած մշակութային դպրոցը: Վերջինիս նպատակն էր մասնակիցներին մի շարք տեսական եւ գործնական անվճար դասախօսութիւնների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներ եւ ձեռքբերումներ, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներն ու հմտութիւնները: Դպրոցում ներկայացուեցին մշակութային տարաբնոյթ խնդիրների վերաբերեալ զեկոյցներ, ինչպէս նաեւ […]

2012 թուականի ապրիլի 27–ին «Ծիրանի» ՀԿ–ն ամփոփեց իր նախաձեռնած «մշակութային մարտահրաւէրներ. թուային նոր աշխարհ» խորագրով ամառային դպրոցի: Դասընթացները տեղի ունեցան մարտի 14-ից մինչեւ մարտի 31–ը: Դասընթացները բաղկացած էին երկու մասերից` տեսական եւ գործնական, որի ժամանակ մասնակիցները ծանօթացան ներկայ մշակութային եւ թուային մարտահրաւէրներին: Դպրոցում զեկոյցներով հանդէս եկան. Սամուել Մարտիրոսեանը Նարեկ Աշուղաթոյեանը Կարեն Վրթանեսեանը Լալա Մնեյեանը Սեդրակ […]

2010 թուականի յուլիսի 28-ին Լիլիա Պետրոսեանը (Ծիրանի Հկ-ի անդամ) ԿԽՄԿ-ի եւ ՀԱՀ-ի կողմից կազմակերպուած միջազգային մարդասիրական իրաւունքի ամառային դպրոցում ներկայացրեց զեկոյց, որը վերնագրուած էր «Մշակութային արժէքների պահպանութեան հիմնախնդիրները միջազգային մարդասիրական իրաւունքի կոնտեքստում»:

2010 թուականի մայիսի 14-28-ը  «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպել էր «Հայկական մշակոյթի ներկայութիւնը համացանցում» խորագրով գարնանային դպրոց: Դպրոցի հիմնական նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հայկական մշակոյթի խնդիրները եւ համացանցի միջոցով քարոզչութեան ներկայ հնարաւորութիւնները: Դասընթացը բաղկացած էր երկու մասից` տեսական եւ գործնական: Դասընթացի գործնական մասում ուսանողներին հնարաւորութիւն տրուեց ստեղծել իրենց սեփական բլօգը:  Դպրոցում զեկոյցներով հանդէս եկան.  Նարեկ Աշուղաթոյեանը  («Ծիրանի» […]

grabar 2

2010 թուականի ապրիլի 9-ից «Ծիրանի» ՀԿ-ն վերսկսեց գրաբարի 7 շաբաթեայ անվճար դասընթացները: Աւելի քան 140 մարդ արձագանքեց մեր հրաւէրներին: Արդիւնքում ձեւաւորուեցին երկու ուսումնական խմբեր: Առաջին խմբում դասաւանդում էր Հայր Գարեգին Համբարձումեանը, իսկ միւս խմբում` լեզուաբան–իրաւաբան Թոմ Սամուէլեանը: Ուրախ էինք ուսանողների մեծ մասին տեսնել հին հայկական ձեռագրեր կարդալիս եւ վերլուծելիս: Այս փաստն իսկապէս շատ քաջալերող էր […]

grabar 1

2009 թուականի հոկտեմբերին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց գրաբարի երկամսեայ դասընթաց: 70-ից աւել մարդ պատասխանեց մեր հրաւէրին: Արդիւնքում` ձեւաւորուեց 2 խումբ: Առաջին խմբին դասաւանդում էր Հայր Գարեգին Համբարձումեանը, իսկ երկրորդին` լեզուաբան-իրաւաբան Թոմ Սամուէլեանը: Նոյեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուսանողները ստացան իրենց աւարտական վկայականները: