Ծիրանի Յայտնութիւնք – պատում Բ

2014 թուականի յունիսի 4-ին Ծիրանին The Club-ում հանրութեանը ներկայացրեց Նարեկ Աշուղաթոյեանի եւ Լեւոն Առաքելեանի հեղինակած Ծիրանի Յայտնութիւնք շարքի երկրորդ ֆիլմը (պատում Բ): Ֆիլմում յայտնութեան ձեւով ներկայացւում է 1264 թուականի մի արձանագրութեան բովանդակութիւն, որն էապէս առնչւում է Երեւան քաղաքի պատմութեանը:
«Ծիրանի Յայտնութիւնքը» երեք րոպէ տեւողութեամբ ֆիլմերի շարք է, որի իւրաքանչիւր պատում ներկայացնում է մշակութային մի եզակի առարկայ կամ երեւոյթ:
Ֆիլմը կարող էք դիտել այստեղ` https://vimeo.com/97243229