45

«Եոթ օր, եօթ գիշեր. հայոց հարսանիքի համապատկեր» բանախօսութիւն

2014 թուականի մարտի 6-ին Ալեքսանդր Թամանեանի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի ունեցաւ Ծիրանի Մշակութային Հանգոյցի եւ Ալեքսանդր Թամանեանի թանգարան–ինստիտուտի կազմակերպած համատեղ միջոցառումը: Վերջինս կրում էր «Եոթ օր, եօթ գիշեր. հայոց հարսանիքի համապատկեր» խորագիրը: Միջոցառման հիւրն էր ազգագրագէտ Գայիանէ Շագոյեանը, ով բանախօսութեան ընթացքում ներկայացրեց հարսանեկան ծէսը հայոց մէջ երէկ եւ այսօր: