katoxike

Բանախօսութիւն Երեւանի Կաթողիկէ Սուրբ Աստուածածին եկեղեցու վերաբերեալ

2014 թուականի փետրուարի 22-ին the club ակումբում Ծիրանիի նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը բանախօսեց Երեւանի Կաթողիկէ Սուրբ Աստուածածին եկեղեցու վերաբերեալ: Բանախօսութեան ժամանակ ներկայներին ցուցադրուեց եկեղեցու շրջակա շէնքի քանդման ընթացքում ի յայտ եկած խաչքարերի բեկորների լուսանկարներ եւ, առհասարակ, եկեղեցու անցեալի վերաբերեալ պատմական եզակի լուսանկարներ: Բանախօսը ներկայացուած լուսանկարների միջոցով կիսուեց իւր անձնական պատմութիւններով, որոնք արձանագրել է 2005-2013 թուականների ընթացքում: