131

«Մշակութային հայի տեսակը» խորագրով բանախօսութիւն

2013 թուականի դեկտեմբերի 18-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցների շարքից երկրորդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացուեց «մշակութային հայի տեսակը» վերնագրով բանախօսութիւնը, որը վարում էր յայտնի երաժիշտ եւ մշակութային գործիչ Վահան Արծրունին:

Զրոյցի ընթացքում քննարկուեց առկայ մշակութային գերակայութիւնների, հանրային ճաշակի եւ առհասարակ` մշակութային մթնոլորտի մասին: Առանցքայինը այն հարցն էր, թէ որքանով է ներկայիս մշակութային իրականութիւնը համապատասխանում «մշակութային հայի» տեսակի իդէալին:

 Հանդիպումն առանձնայատուկ էր. միջոցառման ընթացքում հնչեցին Վահան Արծրունու հոգեւոր երաժշտութեան մշակումներ եւ «կենդանի» կատարումները: