Մշակութային հաղորդակցութեան եւ բանակցութեան երեկոյեան դպրոց

2013 թուականի ապրիլի 18-ին մեկնարկեց «Ծիրանի» ՀԿ-ի եւ Բանակցութեան Երեւանեան կենտրոնի (CEN Yerevan) նախաձեռնութեամբ կազմակերպուած մշակութային դպրոցը: Վերջինիս նպատակն էր մասնակիցներին մի շարք տեսական եւ գործնական անվճար դասախօսութիւնների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներ եւ ձեռքբերումներ, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներն ու հմտութիւնները:

Դպրոցում ներկայացուեցին մշակութային տարաբնոյթ խնդիրների վերաբերեալ զեկոյցներ, ինչպէս նաեւ բանակցային տարբեր մոդելների, հաղորդակցութեան յաջողման եւ ձախողման պատճառների վերաբերեալ դասախօսութիւններ:

Դասախօսութիւնների ընթացքում եւ աւարտին մասնակիցներին հնարաւորութիւն տրուեց ներկայացնելու սեփական նախագիծը եւ ճիշտ բանակցութեան միջոցով ապացուցել լսարանին խնդրի կարգաւորման կարեւորութիւնը: Զուգահեռաբար դպրոցի մի շարք սաներ առաջարկեցին նախագծեր, որոնք յետագայում ներառուեցին  «Ծիրանի» ՀԿ-ի միջոցառումների օրակարգում: