bg_0007_IMG_3675

«Հայկական Լեռնաշխարհի ժայռափոր կառոյցների խորհուրդը» խորագրով բանախօսութիւն

2013 թուականի նոյեմբերի 28-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հենրիկ Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին Ծիրանի Զրոյցներ շարքի առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ «Հայկական Լեռնաշխարհի ժայռափոր կառոյցների խորհուրդը» խորագրով բանախօսութիւն ներկայացրեց պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆէսոր Աշոտ Փիլիպոսեանը:

Բանախօսութեան ժամանակ ներկայացուեց ժայռում փրկուող եւ ժայռից վերածնուող հերոսի մասին հայկական հնագոյն աւանդազրոյցները, ժայռը որպէս մահուան եւ վերածննդի սրբազան տարածքի ընկալումը: Բացի այս` բանախօսը խօսեց բրոնզի եւ երկաթի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհի քարակերտ կառոյցների տնտեսական, սոցիալական եւ ծիսական նշանակութիւնների մասին: