levon abrahamyan

Հանդիպում հնագէտ, մշակութաբան Լեւոն Աբրահամեանի հետ

2012 թուականի սեպտեմբերի 29-30–ը «Ծիրանի» ՀԿ–ն Ալ. Թամանեանի անուան թանգարան–ինստիտուտի հետ համատեղ իրականացրեց դասախօսութիւն–քննարկումների շարք, որի հիւրն էր հնագէտ, մշակութաբան Լեւոն Աբրահամեանը:

Դասախօսութեան թեմաները նուիրուած էին Երեւանի քաղաքաշինական ոլորտին, ինչպէս նաեւ Ալեքսանդր Թամանեանին:

Առաջին դասախօսութեան ընթացքում հիւրը խօսեց, ինչպէս Երեւանի, այնպէս էլ Հայաստանի այլ քաղաքների պատմական յուշարձանների մասին` ներկայացնելով դրանց առանձնայատկութիւններն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ վերջինիս սահմաններից դուրս:

Երկրորդ դասախօսութիւնը նուիրուած էր Ալեքսանդր Թամանեանի ճարտարապետական ձեռագրին, որը յայտնի է «մշակոյթ 2» անուանմամբ:

Դասախօսութիւններին հետեւեցին քննարկումներ: