karen tokhatyan

Դասախօսութիւն-քննարկում ժայռապատկերագէտ Կարեն Թոխաթեանի հետ

2012 թուականի դեկտեմբերի 8-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանեանի թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեցին դասախօսութիւն-քննարկում ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող, աստղագէտ, ժայռապատկերագէտ Կարեն Թոխաթեանի մասնակցութեամբ:

Հանդիպման ժամանակ հիւրը զրուցեց հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների եւ հայկեան օրացոյցի ակունքներում դրանց դերի մասին: Քննարկման ընթացքում հիւրը բացայայտեց հայկական ժայռապատկերների մշակութային, պատմական, լեզուական, ազգագրական, կրօնական եւ փիլիսոփայական հիմքերը:  Դասախօսութեան վերջում ծաւալուեց քննարում: