«Հայոց ազգային ինքնութիւնը» խորագրով կոնֆերանս

Մարտի 11-13-ը «Ծիրանի» ՀԿ–ն ԵՊՀ–ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերութեան հետ համատեղ իրականացրեցին «Հայոց ազգային ինքնութիւնը» խորագիրը կրող կոնֆերանսը:

Միջոցառման հիմնական մասնակիցները ԵՊՀ–ի սոցիոլոգիայի, լրագրութեան եւ արեւելագիտութեան ֆակուլտետների ուսանողներն էին: Միջոցառման հիմնական նպատակն էր մատնանշել հայոց ազգային ինքնութեան հիմնական առանձնահատկութիւնները:

Ֆակուլտետների ուսանողները եւս հանդէս եկան դասախօսութիւններով: «Ծիրանի» ՀԿ–ի նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց դասախօսութիւն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի մասին, որպէս հայոց ազգային ինքնութեան պահպանման կառոյցի: «Ծիրանի» ՀԿ–ի անդամ Սոնա Նահապետեանը իւր հերթին ներկայացրեց «յուշարձանների պահպանման հիմնախնդիրը, որպէս հաւաքական յիշողութեան հիմք» խորագրով դասախօսութիւն: