«Ծիրանի» ՀԿ–ի կողմից հետազօտութեան արդիւնքների ներկայացում

2011 թուականի փետրուարի 18-ին «Ծիրանի» ՀԿ–ի կողմից ներկայացուեց Ջուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերեալ վերջին մի քանի տարիներին կատարուած հետազօտութեան արդիւնքները: Ներկայացուած նիւթերը ներառում են խնդրի տեղեկատուական, իրաւական եւ սոցիոլոգիական շերտերը:

Հետազօտութեան հիմնական նպատակն էր ցոյց տալ մեր յուշարձանների պահպանման գործնական նշանակութիւնն ու կարեւորութիւնը:

Միջոցառման ընթացքում «Ծիրանի» ՀԿ–ն ներկայացրեց «Փրկե՛նք յուշարձանները» (sos.tsirani.am) նախագիծը, որի նպատակն է համախմբել հայկական յուշարձանների վերաբերեալ հիմնախնդիրները մէկ վիրտուալ տարածքում: