Դասախօսութիւն–քննարկում ԵՊՀ–ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

2011 թուականի մարտի 4–ին ԵՊՀ–ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հրաւիրել էր «Ծիրանի» ՀԿ–ին ներկայ գտնուելու իրենց կողմից կազմակերպուած միջոցառմանը։
Դասախոսություն–քննարկման ընթացքում ներկայացուեցին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման վերաբերեալ արուած յետազօտութիւնները։ Հիմնական շեշտը դրուել էր տեղեկատուական ոլորտի, ինչպէս նաեւ յուշարձանների ոչնչացման կանխման իրաւական մեխանիզմների վրա։
Լսարանին ներկայացուեց sos.tsirani.am կայքը եւ խօսուեց այս ծրագրում լրագրողների դերի կարեւորութեան մասին։