whitehorn-aj

Հանդիպում բանաստեղծ Ալեն Ուայթհորնի հետ

 2010 թուականի մայիսի 29-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում աշխարհահռչակ կանադացի բանաստեղծ Ալեն Ուայթհորնի հետ: Ալեն Ուայթհորնը դասաւանդում է Կանադայի Արքայական Ռազմական քոլեջում:

Նա բազմաթիւ աշխատութիւններ է հրատարակել  հայոց ցեղասպանութեան վերաբերեալ եւ ցեղասպանութեան մասին դասախօսել աշխարհի առաջատար համալսարաններում: Հրատարակել է «Արդար բանաստեղծութիւններ» խորագրով իր բանաստեղծութիւնների ժողովածուն, որն արտացոլում է հայոց ցեղասպանութիւնը, ցեղասպանութեան խնդիրները, լուծումները եւ մշակութային խոչընդոտները: