«Հայոց մշակութային ցեղասպանութիւնը» թեմայով դասընթաց–քննարկում Գլաձորի համալսարանում:

2010 թուականի մայիսի 6-ին «Ծիրանի» ՀԿ-ն Գլաձորի համալսարանի իրաւունքի եւ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր դասըթաց-քննարկում «Հայոց մշակութային ցեղասպանութիւնը» թեմայով: Դասախօսութիւնն անցկացրեց Լիլիա Պետրոսեանը, ով իրաւական տեսանկիւնից ներկայացրեց հայոց մշակութային ցեղասպանութեան վերաբերեալ մի զեկոյց: Զեկոյցում ներկայացուեցին գոյութիւն ունեցող կոնուենցիաները եւ դրանց իրաւական ազդեցութիւնը հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ դրսեւորած բարբարոսութիւնների կանխման գործում:

Լիլիա Պետրոսեանը արդէն երկար ժամանակ է, որ զբաղւում է այս խնդրով: Նա սովորել է Զօրեան ինստիտուտում (Կանադա), մասնագիտանալով` ցեղասպանութիւն եւ մարդու իրաւունքներ ուղղութեամբ:

Ծիրանի ՀԿ-ն իր երախտիքն է յայտնում Գլաձորի համալսարանի ղեկաւարութեանը եւ Յասմիկ Վարդանեանին, ով ջանասիրաբար կազմակերպեց դասախօսութիւնը: