«Հայկական մշակոյթի ներկայութիւնը համացանցում» խորագրով գարնանային դպրոց

2010 թուականի մայիսի 14-28-ը  «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպել էր «Հայկական մշակոյթի ներկայութիւնը համացանցում» խորագրով գարնանային դպրոց: Դպրոցի հիմնական նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հայկական մշակոյթի խնդիրները եւ համացանցի միջոցով քարոզչութեան ներկայ հնարաւորութիւնները: Դասընթացը բաղկացած էր երկու մասից` տեսական եւ գործնական: Դասընթացի գործնական մասում ուսանողներին հնարաւորութիւն տրուեց ստեղծել իրենց սեփական բլօգը:

 Դպրոցում զեկոյցներով հանդէս եկան.

 Նարեկ Աշուղաթոյեանը  («Ծիրանի» ՀԿ)

Սամուել Մարտիրոսեանը («Նորաւանք» հիմնադրամ)

Թոմաս Սամուէլեանը («Առակ-29» բարեգործական հիմնադրամ)

Լիլիա Պետրոսեանը («Ծիրանի» ՀԿ)

Վահան Զաքարեանը (lusamut.am)

Վահագն Վարդումեանը