Եղիշէի ժառանգութեան մասին հոլովակի պատրաստում

2010 թուականի մարտի 13-ին «Ծիրանի» ՀԿ-ն պատրաստեց հարցազրոյց-տեսահոլովակ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի մասնակցութեամբ: Զրոյցն առնչւում է Եղիշէի «Վասն Վարդանայ եւ հայոց պատերազմի» աշխատութեանը: Համեմատականներ են տարւում Վարդանանց եւ Արցախեան պատերազմների միջեւ: Հարցազրոյցում սրբազան հայրը խօսում է Եղիշէ պատմիչի թողած աւանդի մասին` շեշտելով, որ ցանկացած հարուած Եղիշէին եւ իր վաստակին ուղղուած է հայ ժողովրդի եւ առհասարակ քրիստոնէութեան դէմ: