Դասախօսութիւն-քննարկում Գլաձորի համալսարանում

2010թ. ապրիլի 7-ին «Ծիրանի» ՀԿ–ն Գլաձորի համալսարանի իրաւագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր դասախօսութիւն-քննարկում Ջուղայի գերեզմանատան ոչնչացման խնդրի վերաբերեալ: Դասախօսութիւնը ներկայացրեց  Նարեկ Աշուղաթոյեանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Տիրան Կարապետեանի «Ջուղայ» վաւերագրական ֆիլմը: «Ծիրանի» ՀԿ-ն շնորհակալուիւն է յայտնում Գլաձորի համալսարանի ղեկաւարութեանը եւ Յասմիկ Վարդանեանին, ով ըստ պատշաճին կազմակերպեց դասախօսութիւնը: