Դասախօսութիւն-քննարկում Արցախի Տիգրանակերտի յայտնաբերման վերաբերեալ

2010 թուականի փետրուարի 27-ին «Ծիրանի» ՀԿ–ն կազմակերպել էր դասախօսություն-քննարկում Արցախի Տիգրանակերտի յայտնաբերման վերաբերեալ: Միջոցառման բանախօսը ԵՊՀ Մշակութաբանութեան ֆակուլտետի դասախօս, արշաւախմբի համակարգող դօկտոր Համլէտ Պետրոսեանն էր:

Հանդիպման ժամանակ ցուցադրուեց Տիգրանակերտի մասին պատմող ֆիլմ, որին յաջորդեց հիւրի ելոյթը: Բանախօսը ներկայացրեց պեղումների լուսանկարներ, Տիգրանակերտի շուրջ կատարուած յետազօտութիւնների արդյունքներն ու դրանց նշանակութիւնը: