«Ջուղայի ոչնչացած հայկական գերեզմանատան վերաբերեալ դասախօսութիւն–քննարկում

2009 թուականի օգոստոսի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց միջոցառում, որի պատուաւոր հիւրն էր Փարաջանովի թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը: Անցեալ դարի 80-ականներին Զաւէն Սարգսեանն այցելել էր Ջուղայ եւ լուսանկարել հարիւրաւոր խաչքարեր: Այսօր այդ նկարները իրենցից ներկայացնում են անգին արժէքներ, քանի որ ոչնչացուած յուշարձանների միակ վկաներն են: Մասնագէտը ուշադրութիւն դարձրեց նաեւ ներկայիս մշակութային խնդիրների վրայ. ինչպիսիք եկեղեցիների անհարկի շահագործումը եւ առհասարակ դրանց վատ վիճակը: