«Ուրարտական յուշարձանների պահպանման խնդիրներն ու հեռանկարները» թեմայով բանախօսութիւն

2009 թուականի սեպտեմբերի 6-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրէն պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսեանի հետ: Դասախօսութեան ընթացքում հիւրը խօսեց ուրարտական յուշարձանների պահպանման խնդիրների եւ հեռանկարների մասին: Մանրամասն խօսուեց ուրարտական յայտնի յուշարձան Կարմիր Բլուրի եւ դրա պահպանման խնդիրների մասին: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Կարմիր Բլուրի վերաբերալ լրագրողական տեսանիւթ: Նիւթը ակտիւօրէն քննարկուեց բանախօսութեան աւարտից յետոյ: