«Ճանաչե՛նք մեր յուշարձանները» նախաձեռնութիւն

2009 թուականի սեպտեմբերի 5-ին «Ծիրանի» ՀԿ-ն մի խումբ կամաւորների հետ  նախաձեռնեց արշաւ «Ճանաչե՛նք մեր յուշարձանները» թեմայով: Արշաւի նպատակն էր հասկանալ, թէ որքանով են Երեւանի Աւան թաղամասի բնակիչները ճանաչում իրենց յուշարձանները եւ տեղեկացնել 6-րդ դարի Սբ. Յովհաննէս եկեղեցու իբրեւ իւրօրինակ մշակութային ժառանգութեան մասին: Նշենք, որ տեղի բնակիչները եկեղեցին անուանում են «Ծիրանաւոր»:

Արշաւը շարունակուեց Աւան Առինջում եւ Օպերայի յարակից կանգառներում: