Հանդիպում Կիլիկիա նաւի նաւապետ Կարեն Բալայեանի հետ

2009 թուականի յուլիսի 31-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հայաստանում Ամերիկեան Համալսարանի «Հայրենասէր Ակումբը» Ամերիկեան համալսարանում կազմակերպեցին հանդիպում Կիլիկիա նաւի նաւապետ Կարեն Բալայեանի եւ նրա թիմակիցների հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրուեցին Կիլիկիա նաւով իրենց ուխտագնացութեան երկու ֆիլմեր` «700 կմ + անյայտութիւն» եւ «Կիլիկիա»:

Ցուցադրութեան աւարտին նաւապետը եւ իւր թիմակից Կարեն Դանիէլեանը կիսուեցին իրենց յիշողութիւններով եւ պատասխանեցին ներկաների հարցերին: