«Հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ հայկական երաժշտական գործիք բլուլը» թեմայով բանախօսութիւն

2009 թուականի մարտի 21-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «Հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ հայկական երաժշտական գործիք բլուլը» թեմայով բանախօսութիւն: Հանդիպման սկզբին Սերոբ սարկաւագ Յովհաննիսեանը ներկայացրեց հորովելների նշանակութիւնը եւ դրանց պատմական զարգացումները, ապա Նորայր Քարտաշեանը խօսեց բլուլի ծագման եւ զարգացման մասին, ինչպէս նաեւ ներկայացրեց երաժշտական մի քանի կատարումներ:

Միջոցառմանը ելոյթ ունեցան «Սասուն» երգի ու պարի անսամբլի գեղարուեստական ղեկաւար Անդրանիկ սարկաւագ Մանուկեանը եւ Գարեգին Առաքէլեանը