«Հայկական Լեռնաշխարհի վաղ պետական կազմաւորումները` ըստ հնագիտական տուեալների» խորագրով դասախօսութիւն

2009 թուականի յունիսի 13-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց «Հայկական Լեռնաշխարհի վաղ պետական կազմաւորումները` ըստ հնագիտական տուեալների» թեմայով բանախօսութիւն: «Ծիրանի» ՀԿ-ի հիւրն էր ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ Հնագիտութեան եւ Ազգագրագիտութեան ինստիտուտի տնօրէն պ.գ.դ. Պաւել Աւետիսեանը, ով մանրամասն խօսեց Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմաւորումների մասին: Բացի բուն նիւթից` հիւրը մի քանի օրինակներով ներկայացրեց հնագիտական յուշարձանների պահպանման ձեւերը եւ դրանց նկատմամբ հիմնական մօտեցումները: Բանախօսութիւնից յետոյ ծաւալուեց ակտիւ քննարկում: