Բանախօսութիւն–քննարկում ծպտեալ հայերի վերաբերեալ

2009 թուականի մայիսի 16-ին «Ծիրանի» ՀԿ-ն կազմակերպեց հանդիպում նուիրուած Ծպտեալ հայերին: Մեր պատուաւոր հիւրն էր Կարէն Խանլարեանը, ով  խօսեց Արեւմտեան Հայաստանում ներկայումս ապրող թաքուն հայերի մասին:

Նա ուսումնասիրել եւ հետազօտել է բազմաթիւ ծպտեալ հայերի պատմութիւններ, դրանց խնդիրներն ու առանձնայատկութիւնները: