«Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը» թեմայով բանախօսութիւն

2008 թուականի դեկտեմբերի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն Հ. Շարամբեյեանի անուան Հայաստանի ժողովրդական արուեստի թանգարանում կազմակերպեց բանախօսութիւն «Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը» թեմայով: Միջոցառման ընթացքում  ցուցադրուեց Տիրան Կարապետեանի «Ջուղա» վաւերագրական ֆիլմը, իսկ յուշարձանագէտ Սամուել Կարապետեանըներկայացրեց  զեկոյց, որում ներկայացրեց կատարուած վանդալիզմի փուլերի հերթականութիւնը: