Grigor iluminator church

Շաբաթօրեակ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցու տարածքում

2008 թուականի յուլիսի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ «Շողակաթ» հեռուստաընկերութիւնը կազմակերպեցին շաբաթօրեակ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եղեկեցու յարակից տարածքում: Աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանողները եւ առհասարակ քաղաքացիները մասնակցեցին այս նախաձեռնութեանը: Միջոցառման շնորհիւ մաքրուեց հսկայական տարածք:

Այս նախաձեռնութիւնը նպատակաուղղուած էր յուշարձանների տարածքում տարրական կանոնների պահպանութեան քարոզմանը: