KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Հոգեւոր երաժշտութեան համերգ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցում

«Ծիրանի» ՀԿ-ի պաշտօնական գրանցման ընթացքում վերջինիս անդամներն ու ընկերները զբաղուած էին մի քանի մշակութային ծրագրերի մշակմամբ եւ իրականացմամբ: Ծրագրերից մէկը` հոգեւոր երաժշտութեան համերգը, իրականացաւ 2007 թուականի դեկտեմբերի 26-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Եկեղեցում: Համերգի մենակատար Յովհաննէս Մանուկեանը, ներկաներին երգեհոնային կատարումներով ներկայացրեց հայկական եւ եւրոպական հոգեւոր երաժշտութեան մի շարք գործեր: