Ծրագրեր

22

Յունիսի 12-ին` ժամը 18:30-ին տեղի ունեցաւ արդէն 2րդ հանդիպումը ՀՀ ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն Աշոտ Գրիգորեանի հետ, ով խօսեց Անիի ճարտարապետութեան գաղտնիքների եւ խորհրդաբանական առանձնայատկութիւնների, յատկապէս Հովուի եկեղեցու մասին: «Արարատեան քննարկումներ» ծրագիրը իրականացնում են` «Ծիրանի» Մշակութային հանգոյցը եւ Արարատեան Հայրապետական թեմը:

21 (1)

Յունիսի 5-ին` ժամը 18:30-ին տեղի ունեցաւ հանդիպում ՀՀ ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրէն Աշոտ Գրիգորեանի հետ, ով խօսեց միջնադարեան ճարտարապետութեան գաղտնիքների մասին եւ բերեց օրինակներ: «Արարատեան քննարկումներ» ծրագիրը իրականացնում են «Ծիրանի» Մշակութային հանգոյցը եւ Արարատեան Հայրապետական թեմը:

20

Մայիսի 22-ին` ժամը 18:30-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցաւ հանդիպում-քննարկում հոգեթերապեւտ, բժշկական գիտութիւնների թեկնածու, նարեկաբուժ Արմէն Ներսիսեանի հետ: Հանդիպումը կազմակերպւում է Արարատեան քննարկումներ ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Արարատեան Հայրապետական թեմը եւ «Ծիրանի» մշակութային հանգոյց Հկ-ը համատեղ:

18_Hayk_Hambardzum

Ապրիլի 18-ին` ժամը 14:00-ին գրականութեան եւ արուեստի թանգարանում տեղի ունեցաւ «Ծիրանի մշակութային հանգոյցի» կողմից իրականացուած, Հայկ Համբարձումի’ «Խաչ+Քար» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռդժիսորն է Հայկ Համբարձումը, ով առաջին անգամ լինելով Արցախում փորձել է իւրովի ներկայացնել մեր մշակութային ժառանգութիւնը, դրա դերը եւ նշանակութիւնը:

17_Epos

Հայկական Էպոսը

Ապրիլի 17-ին` ժամը 18:30-ին տեղի ունեցաւ Արարատեան քննարկումների` Հայկական էպոսը թեմայով բանախօսութիւնը: Բանախօսը` ազգագրետ եւ բանագէտ Արուսեակ Սահակեանն էր: Արարատեան քննարկումներ ծրագիրը իրականացնում են` «Ծիրանի» Մշակութային հանգոյցը եւ Արարատեան Հայրապետական թեմը:

Vahan_Qochar

Մարտի 20-ին` ժամը 18։30-ին Արարատեան քննարկումների շրջանակում տեղի ունեցաւ «հայ ազգային լուսանկարչութիւնը 19-20-րդ դարերում» թեմայով բանախօսութիւն: Բանախօսը լուսանկարիչ Վահան Քոչարն է: Քննարկման ընթացքում խօսուեց 19-20-րդ դարերի հայ լուսանկարիչների, հայկական լուսանկարչութեան առանձնայատկութիւնների մասին: Արարատեան քննարկումներ ծրագիրն իրականացնում են «Ծիրանի» Մշակութային հանգոյցը եւ Արարատեան Հայրապետական թեմը:

Mshak Dproc

2014 թուականի նոյեմբերի 5–ին մեկնարկեց «Ծիրանի» Հկ-ի եւ Արարատեան Հայրապետական Թեմի հետ համատեղ կազմակերպած Մշակութային դպրոցը: Դպրոցի նպատակն էր տեսական եւ գործնական անվճար պարապմունքների միջոցով ներկայացնել հայկական մշակոյթին առնչուող արդի մարտահրաւէրներն ու ձեռքբերումները, զուգահեռաբար փոխանցել բանակցային արուեստի եւ հաղորդակցութեան հիմունքներ եւ հմտութիւններ: Դպրոցի մասնակիցներն իրենց գիտելիքները գրագէտ հաղորդակցութեան եւ բանակցութեան միջոցով կարող են օգտագործել ի […]

Mediamax

Նոյեմբերի 7-ին «Ծիրանի» մշակութային հանգոյցի նախաձեռնութեամբ Ալեքսանդր Թամանեանի անուան թանգարանում ցուցադրուեցին Մեդիամաքսի կարճամետրաժ ֆիլմերը` նկարահանուած 2012 թուականին «Երեւան. XX դար» նախագծի շրջանակում: Ցուցադրուեցին Փակ շուկայի եւ «Կոզիրոկ» սրճարանի մասին պատմող ֆիլմերը:

Ara Alekyan

Հոկտեմբերի 31-ին մեր հիւրն էր Արա Ալեքեանը: Քանդակագործը կիսուեց իր աշխատանքների ստեղծման պատմութիւններով: Ցուցադրուեց «Կրակից ծնուածը» ֆիլմը, որից յետոյ ծաւալուեց ակտիւ քննարկում: Միջոցառումը կազմակերպուեց «Արարատեան քննարկումներ» ծրագրի շրջանակում:

Հոկտեմբերի 17-ին Ծիրանին ներկայացրեց «Գրաբար. Լեզու Նախնեաց» ֆիլմը «Ինստիգեյթ» ընկերութեան աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում ծաւալուեց քննարկում գրաբարի շուրջ:

«Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը

Հոկտեմբերի 5-ին Արարատեան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցաւ «Գրաբարեան օրեր» ծրագրի շնորհանդէսը: Ծրագրի շրջանակում հոկտմեբերի 11-ից դպրոցներում անցկացուեցին գրաբարի ընթերցումներ, կազմակերպուեցին գրաբարի տեսադասընթացներ: «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց Ծիրանիի մշակած Գրաբարի առցանց դասընթացները, www.grabar.am կայքը:

2014 թուականի յունիսի 4-ին Ծիրանին The Club-ում հանրութեանը ներկայացրեց Նարեկ Աշուղաթոյեանի եւ Լեւոն Առաքելեանի հեղինակած Ծիրանի Յայտնութիւնք շարքի երկրորդ ֆիլմը (պատում Բ): Ֆիլմում յայտնութեան ձեւով ներկայացւում է 1264 թուականի մի արձանագրութեան բովանդակութիւն, որն էապէս առնչւում է Երեւան քաղաքի պատմութեանը: «Ծիրանի Յայտնութիւնքը» երեք րոպէ տեւողութեամբ ֆիլմերի շարք է, որի իւրաքանչիւր պատում ներկայացնում է մշակութային մի եզակի […]

2014 թուականի յունիսի 14-ին «Ծիրանի» ՀԿ-ն Ալ. Թամանէանի թանգարան-ինստիտուտը համատեղ կազմակերպերին «Թորոս Ռոսլին» ֆիլմի ցուցադրութիւնը: Հանդիպման հիւրն էր ֆիլմի հեղինակ` Սպարտակ Ղարաբաղցեանը:

12

2014 թուականի ապրիլի 30-ին «Արարատեան քննարկումների» շրջանակներում «Ծիրանի» ՀԿ-ն եւ Արարատեան Հայրապետական Թեմը նախաձեռնեցին «Հայ Հոգեւոր Երաժշտութիւնը Արդի Մշակութային Իրականութեան Համատեքստում» խորագրով քննարկումը: Միջոցառման ընթացքում ցուցադրուեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ֆիլմը, որից յետոյ կոմպոզիտոր Վահան Արծրունին խօսեց Հայ հոգեւոր երաժշտութեան շուրջ: Հանդիպման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

2014 թուականի մայիսի 15-ին Երեւանի Պետական համալսարանի Միջազհային Յարաբերությունների ֆակուլտետում Ծիրանի ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը բանախօսեց երկրի արտաքին քաղաքականութեան ծրագրերում մշակոյթի կարեւորութեան մասին:

11

2014 թուականի ապրիլի 18-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը համատեղ կազմակերպեցին հանդիպում-բանախօսութիւն կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ: Հանդիպման ընթացքում ցուցադրուեց «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» վաւերագրական ֆիլմը: Հանդիպման աւարտին ծաւալուեց ակտիւ քննարկում:

Pano

2014 թուականի ապրիլի 15-ին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Հ. Մալեանի անուան թատրոնը կազմակերպեցին «Մոռանալով Կոմիտասին» խորագրով բանախօսութիւն: Հանդիպմանը  բանախօսեց կոմիտասագէտ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարեանը: Բանախօսութիւնը ծաւալուեց Կոմիտասեան մշակոյթի, դրա արժէքների եւ տարածման խոչընդոտների շուրջ:

2014 թուականի ապրիլի 12-ին Ծիրանի ՀԿ-ն Ապագայ Առաջնորդների (ՖԼԵՔՍ) ծրագրի հետ համատեղ այցելեց Դիլիջանի Յ. Շարամբեյեանի անուան արուեստի դպրոց: Հանդիպման ընթացքում դպրոցի աշակերտների հետ Արամ Մեհրաբյանը անցկացրեց վարպետության դաս:

2014 թուականի ապրիլի 8-ին Նարեկացի արուեստի ինստիտուտի եւ Ծիրանի ՀԿ-ի նախաձեռնութեամբ Նարեկացի միութեան սրահում կայացաւ բոստօնաբնակ հայ ռեժիսոր Ժիրայր Աղաւելեանի` ֆօտոարթի ժանրում ստեղծուած աշխատանքների ցուցադրութիւնը: Ցուցահանդէսին նախորդեց ֆօտոռեժիսուրային նուիրուած վարպետութեան դասը:

katoghike (3)

2014 թուականի մարտի 29-ին «Արարատեան քննարկումներ»-ի  շրջանակներում Ծիրանին եւ Արարատեան Հայրապետական Թեմը կազմակերպեցին «Երեւանի միջնադարեան որոշ եկեղեցիների շուրջ»  խորագրով քննարկումը: Քննարկման ժամանակ Ծիրանիի նախագահ Նարեկ Աշուղաթոյեանը ներկայացրեց Կաթողիկէ Սբ. Աստուածածին եկեղեցու, ինչպէս նաեւ Երեւանի քանդուած մի շարք եկեղեցինների վերաբերեալ նիւթեր: Միջոցառման աւարտին ծաւալուեց  քննարկում: